|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այս գիշեր բռնությամբ ուղեկցված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Առավոտյան ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ երկու դիմակավորված անձինք գիշերը մուտք են գործել Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի տներից մեկն ու, տարեց ամուսիններին ծեծի ենթարկելով, կապկպել, ապա տանից գողություն կատարել: Տուժածներն են Գեղակերտ գյուղի բնակիչներ՝ 82-ամյա Հրաչյա և 79-ամյա Կասյա Խաչատրյաններ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում: