|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երեկ՝ լուսադեմին, ոստիկանություն ահազանգ է ստացվել զինված ավազակային հարձակման մասին: Ինչպես yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից, ժամը 05:00-ի սահմաններում դիմակավորված 3 հոգի զինված ներս են մտել Արարատի մարզում գտնվող «ՌՕ Իմպեքս» ՍՊԸ-ի գրասենյակ և այնտեղից կատարել խոշոր չափի գողություն:
Դիմակավորված անձինք զենքի սպառնալիքի տակ կպչուն ժապավենով կապել են ընկերության պահակին, այնուհետև կոտրել մետաղյա պահարանի դուռը և այնտեղից հափշտակել 24 մլն 770 հազար դրամ (51,000 ԱՄՆ դոլար):
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: