|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ հարկային ծառայության հրապարակած տվյալներից պարզվում Է, որ Հայաստանի հարկային մուտքերի 65 տոկոսը ապահովում է հարկ վճարող տնտեսվարողների 1 տոկոսը։ Այսինքն՝ Հայաստանում շրջանառվող գումարների առնվազն երկու երրորդը եւս տնտեսվարողների վերը նշված մեկ տոկոսն է տնօրինում։ Ի դեպ, շրջանառվող գումարների մեջ են մտնում նաեւ արտերկրից եկող տրանսֆերտները, քանի որ այդ գումարները եւս, ի վերջո, հայտնվում են նշված «ընտրյալների» գրպաններում։ Հենց այս փաստն Է պատճառը, որ Հայաստանի տնտեսությունն այսօր շնչահեղձ Է լինում։
Հայաստանում ոչ մի տնտեսվարող այսօր չի կարող զարգանալ, եթե ուղղակի կամ անուղղակի կապված չէ նշված մեկ տոկոսի սեփականատերերի հետ։ Սակայն իրավիճակի ողբերգությունը կայանում է նրանում, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը, ներկա իշխանությունների պայմաններում ոչ էլ նշմարվում են, քանի որ իշխանություն ասվածը՝անձերի տեսքով, հենց նույն այդ մեկ տոկոսի սեփականատերերն են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։