|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
«Հրապարակ» թերթը գրում է. Ընտրությունների նախօրեին Երեւանի քաղաքապետի մի շարք պոտենցիալ թեկնածուներ սոցիոլոգիական ուսումնասիրություններ են պատվիրել, որպեսզի հասկանան` իմաստ ունի՞ առաջադրվել, թե՞ ոչ: Պատվիրատուները 3 լուրջ թեկնածուներ են եղել: Բայց նրանցից մեկի ֆինանսը չի բավարարել, որ առաջադրվի, մյուսին կազմակերպությունն է հորդորել` չմտնել, քանի որ ժամանակը կարճ է, եւ չեն հասցնի իրեն «ռասկրուտկա» անել, իսկ երրորդը, որն ամառվա տվյալներով ՔՊ-ի թեկնածուից բարձր վարկանիշ է ունեցել, ի զարմանս սոցիոլոգների, ինքն է հրաժարվել առաջադրվելուց, թեեւ հաղթանակը, այսպես ասած, «գրպանում» էր: Ենթադրաբար, այդ թեկնածուն Արման Թաթոյանն է, ում առաջադրմանը, ըստ որոշ տեղեկությունների, արմատական ընդդիմությունը խանգարեց:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում