|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Տեղեկացրել էինք, որ այսօր Մատենադարանում մեկնարկել է «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովը, որն այս տարի նվիրվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Գիտաժողովի շրջանակներում տեղի կունենա Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալ. Լիդովի «Ախթալայի վանքի որմնանկարները» հիմնարար աշխատության շնորհանդեսը: Նախատեսվում է նաև փոխադարձ պայմանագրերի կնքման արարողություն:
Ի դեպ, մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով» պարգևատրվեցին գերմանացի վերականգնողներ Ռոբերտ Շտեհլեն և Մարգրեթ Յաշկեն, ովքեր 15 տարի բարեգործական հիմունքներով վերականգնել են Մատենադարանի արծաթակազմ ձեռագրերը` մեծ մասամբ Ցեղասպանության տարիներին փրկված: