|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Դասական երաժշտարվեստի տարածման գործում ունեցած ավանդի, Հայաստանի հանդեպ ցուցաբերած բարեգործական մարդասիրական գործունեության և արտերկրում տաղանդավոր հայ երիտասարդ կատարողներին աջակցելու համար Ազգերի նվագախմբի հիմնադիր և գլխավոր դիրիժոր Յուստուս Ֆրանցը (Գերմանիա) պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
Հիշեցնենք, որ այսօր Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը` աշխարհահռչակ դիրիժոր Յուստուս Ֆրանցի ղեկավարությամբ: Համերգի մենակատարն է ֆրանսիացի դաշնակահար Տրիստան Պֆաֆը: Աշխարհահռչակ դիրիժոր Ֆրանցը Երևանում համերգով հանդես կգա առաջին անգամ:
1988 թ. Ֆրանցը հանդես է եկել բարեգործական համերգներով, եւ Գերմանիայում կազմակերպված համերգաշարից գոյացած ողջ հասույթը փոխանցվել է Սպիտակի երկրաշարժից տուժածներին: