|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր Երևանի քաղաքապետարանում քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն: Քաղաքապետը մաեստրոյին երաժշտության բնագավառում ունեցած մեծ նվաճումների, երևանյան երաժշտական կյանքում ներդրած ավանդի համար պարգեւատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
«2013-ի ամռանն իմ գործընկեր Վարշավայի քաղաքապետի հետ ստորագրել ենք մտադրությունների հուշագիր, և ես վստահ եմ, որ մաեստրոյի գործունեությունը Երևանում կնպաստի երկու մայրաքաղաքների միջև մշակութային համագործակցության էլ ավելի ակտիվացմանը»,- ասել է քաղաքապետը: