|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ադրբեջանի ընդդիմադիր Мейдан ТВ-ի խմբագիր Գյունել Մևլուդի մայրը` Շովքեթ Շաֆիևան, հայտարարել է, որ հրաժարվում է իր դստերից. հայտնում է Minval.az-ը:
«Եթե իմ դուստրը չի հրաժարվում Мейдан ТВ-ից, ապա ես ինքս կհրաժարվեն նրանից»,- ասել է մայրը` հավելելով, որ իր որդիները ձերբակալվել են դստեր գործունեության պատճառով:
«Իմ որդիները սովորական աշխատավորներ են և երբեք չեն խառնվել քաղաքական հարցերին: Ես հայտարարում եմ, որ հրաժարվում եմ իմ աղջկանից»,- ասել է նա:
Հոկտեմբերի 13-ին Ադրբեջանում ձերբակալվել էին Մևլուդի 2 եղբայրները: Նրանց մեղադրում են թմրանյութերի պահման մեջ: