|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սեզոնային աշխատանքի ժամանակաշրջանը բացվում է, մոտենում է պտուղ-բանջարեղենի մթերման, արտահանման ժամանակը, և ժամանակավոր աշխատատեղեր են բացվում. կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց, որ ընտանեկան նպաստից զրկվելու հեռանկարը շատ մարդկանց հետ է պահում սեզոնային աշխատանքով զբաղվելուց, ինչը տնտեսության մեջ խնդիրներ է առաջացնում: Վարչապետն առաջարկեց սեզոնային աշխատանքով զբաղվող մարդկանց չզրկել նպաստից: «Ռեալ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող մարդն աշխատելու պատճառով չպետք է զրկվի այդ համակարգից»,- ընդգծեց նա: