|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Անահիտ Գասպարյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն. yerkir.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Բաքու փախած Վահան Մարտիրոսյանի զոքանչն ազատվել աշխատանքից:
Հարցին` արդյոք՞ Գասպարյանի՝ աշխատանքից ազատվելը կապ ունի Մարտիրոսյանի՝ Բաքվում հաստատվելու հետ, նա պատասխանեց՝ ոչ:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախչելուց և այդ երկրում ապաստան խնդրելուց հետո աշխատանքից ազատվել է Մարտիրոսյանի՝ ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում աշխատող զոքանչը: