|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակեցին, որ «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանը Արբեջանից քաղաքական ապաստան է խնդրել: Այս տեղեկությունը պաշտոնապես ՀՀ ԱԱԾ-ից ճշտել չի հաջողվում, քանի որ հիշյալ կառույցում մեր հեռախոսազանգերին չեն պատասխանում: Ուշագրավ է, որ Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 9-ից գտնվում է հետախուզման մեջ:
Yerkir.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ Մարտիրոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (խոշոր չափերով գողություն): Այս գործի շրջանակներում որոշում է կայացվել Վահան Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավել:
Հետաքրքիր է` ի՞նչ պետք է պատճառաբանեն պատկան մարմինները, երբ հետախուզման մեջ գտնվող քաղաքացին անարգել լքում է երկիրը, ավելին՝ ապաստան է խնդրում Հայաստանի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Ադրբեջանից: