|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայտնել ենք, որ դեռևս 22 օր առաջ ՝ նախքան Վահան Մարտիրոսյանի՝ Բաքու փախչելը, նրա նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված եղել` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (խոշոր չափերով գողություն): Այս գործի շրջանակներում որոշում է կայացվել Վահան Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավել:
Ըստ քննչական կոմիտեի` դեռևս օգոստոսի 31-ին ոստիկանությանը հանձնարարություն է տրվել ձեռնարկել օպերատիվ հետախուզական միջոցառումներ Վահան Մարտիրոսյանի և նրա կնոջ` Հայաստանի սահմաններից չբացակայելու վերաբերյալ, սակայն մի շարք ծանուցումներից հետո Մարտիրոսյանը ոստիկանության բաժին չի ներկայացել:
Yerkir.am-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնեց, որ քննիչի հանձնարարութամբ սեպտեմբերի 9-ից Մարտիրոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: «Որոշումը ստանալուն պես ոստիկանության համապատասխան ծառայությունը օպերատիվ հետախուզական աշխատանքներ է իրականացրել: Պարզվել է, որ նշված անձը դեռևս սեպտեմբերի 4-ին արդեն լքել է ՀՀ տարածքը»,- ասաց նա: