|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հոլիվուդյան հայտնի զույգը` Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ծնող կդառնան 7-րդ անգամ. հայտնում է Комсомольская правда-ն:
Ըստ ամերիկյան Radaronline.com կայքի` նրանք պատրաստվում են Սիրիայից տղա որդեգրել։ Տեղեկության համաձայն` ամուսիններն արդեն պատրաստում են անհրաժեշտ փաստաթղթերը:
Ջոլին արդեն մի քանի տարի է՝ ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է փախստականների հարցով։ Այս տարվա հունիսին նա եղել է Թուրքիայում` սիրիացի փախստականների ճամբարում։ Հավանաբար, հենց այդ ժամանակ են որբ սիրիացի տղաները հուզել Ջոլիին: