|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Խաչատուր Քոքոբելյանը Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս հնարավոր եղավ հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացու` Վահան Մարտիրոսյանի փախուստը Ադրբեջան, ասաց. «Ցավով եմ նշում ինձ համար վատ փաստ, որը խոսում է մեր անվտանգության համակարգի` ուղղակի ոչ թե բացթողումների, այլ ոչ կայացած լինելու մասին: Դա ուղղակի շատ համոզիչ փաստ էր: Չեմ ուզում շատ բաներ ասել, բայց պարզ է, որ դա ինքնին ցցուն փաստ է, որ անվտանգության համակարգը չի գործում: Դա ավելին է, քան անգործությունը, դա ուղղակի անթույլատրելի է»: