|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը խիստ քննադատության ենթարկեց այդ հանձնաժողովի գործունեությունը` ասելով, որ այն իզուր է ձևավորվել:
Պատգամավորի խոսքով՝ այդ հանձնաժողովը պետք է լուծեր 20 տոկոս բաժնեմասերի օտարման օրինական լինելու խնդիրը, գնագոյացման խնդիրը, երբ 189 դոլարով սահմանին ստացված գինը կրկնակի թանկանում է, երբ հասնում է սպառողներին: «Դա շատ զավեշտալի է, և հանձնաժողովի ընդդիմադիր անդամներ պետք է ասեին, որ այդտեղ կա «ատկատի» խնդիր»,- ասաց պատգամավորը:
Նա խոսեց նաև գազի կալորիականության մասին, հաշվիչների կասկածելի ցուցմունքների մասին: Եզրակացության մեջ չկա հիմնավորում, թե ինչու է «Գազպրոմ»-ը այդպիսի ծախսեր անում, ինչու է այդքան բարձր աշխատավարձեր տալիս իր աշխատողներին, ու դա ներկայացնում որպես ծախսագրում:
«Ես այստեղից հայտարարում եմ, որ այն հաշվիչները, որոնք օգտագործում են մեր քաղաքացիները, բացարձակապես ճշգրիտ չեն: Այս պարագայում պարզագույն խնդիրները չլուծեց այս հանձնաժողովը: Այս հանձնաժողովը ծածկադմփոց արեց, ուրիշ ոչ մի խնդիր չլուծեց»,- ասաց պատգամավորը: