|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը վերջնական չի որոշել, թե առաջիկա նախագահական ընտրություններին ինձ ձեւաչափով է մասնակցելու. առաջիկա օրերին վարչության նիստ կանեն եւ հարցին վերջնական լուծում կտան: Այս մասին «Ազատություն» կուսակցության համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
«Մենք այդքան միամիտ չենք, որ մտածենք, որ այս ընտրություններին հնարավոր է գնալ ու շոշափելի հաղթանակ ունենալ կամ արդյունքներ գրանցել: Բայց, միեւնույն ժամանակ, նաեւ մտածում ենք, որ ընտրությունները հնարավորություն են, երբ կարող ես ներկայացնել քո տեսակետները: Մյուս կողմից էլ` ես մտածում եմ, որ ընտրությունները դա լավագույն կամ միակ ձեւը չեն` այդ մոտեցումները ներկայացնելու»,- հայտարարեց Քոքոբելյանը:
«Կսատարե՞ք Բագրատյանին սեփական թեկնածու չունենալու դեպքում» հարցին նա չկարողացավ պատասխանել: Ընդգծեց, որ քվեարկել մեկի օգտին այլ բան է, սատարելը` բոլորովին այլ, ուստի դեռ պետք է քննարկեն, նայեն առաջարկված ծրագիրը: