|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սեպտեմբերի 20-ին, ժամը 20.02-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Տոյոտա Դոջ» մակնիշի 195 LS 47 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1969 թ. ծնված Վ. Հ.) ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Վ. Հ.-ը հոսպիտալացվել է Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Հրշեջ-փրկարարները հոանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: