|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Համաշխարհային բանկի կրթության թիմի ներկայացուցիչներ Դանդան Չենին, Նինո Կուտատելաձեին, Ջուլիա Լիբերմանին, Սորեն Նելլմանին և Անուշ Շահվերդյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի արդյունքները, ինչպես նաև ընթացքի մեջ գտնվող «Կրթության բարելավում» նոր վարկային ծրագրի ընթացքին առնչվող մի շարք հարցեր: Շեշտելով ՀԲ աջակցությունը կրթական բարեփոխումների իրագործման ու ոլորտի զարգացման գործում՝ Աշոտյանը կարևորել է հատկապես հաջողությամբ իրագործված նախակրթարանների հիմնադրման ծրագիրը, ինչպես նաև Հայաստանի 10 բարձարագույն ուսումնական հաստատություններում «Նորարարական մրցակցային հիմնադրամների» փորձարկումը, որի շնորհիվ բուհերում բացվել են ժամանակակից լաբորատորիաներ, կատարվել է ենթակառուցվածքների զարգացում և տեխնիկական վերազինում:
ՀԲ նոր վարկային ծրագրով նախատեսված աշխատանքներից ԿԳ նախարար Աշոտյանը կարևորել է հատկապես ավագ դպրոցների հիմնանորոգման ու կրթակարգի վերանայման խնդիրները: Բանկի ներկայացուցիչները նշել են, որ այցի ընթացքում նպատակ ունեն ամփոփել «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի փակման հաշվետվությունը: