|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քաղաքացի Սուրեն Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Լունապարկ» զբոսայգու սրճարաններից մեկի մոտ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հայհոյանքներ է հնչեցրել, ինչի կապակցությամբ իրեն մոտեցած ոստիկանության ծառայողներից մեկն ապտակել է, որի արդյունքում հետ-հետ է գնացել, դիպել բետոնե պատնեշին՝ ստանալով մարմնական վնասվածք: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Սուրեն Կ.-ի հաղորդման մեջ նշված հանգամանքները հերքվել են:
Պարզվել է, որ վերջինս, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ծանր հանցագործության կատարման մեջ է մեղադրել ՀՀ ոստիկանության ծառայողին:
Քաղաքացի Սուրեն Կ.-ի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: