|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր՝ նոյեմբերի 24-ին՝ Խանջյան 2 հասցեում գործող «Լունապարկ»-ի տարածքում «Բիո Ռոբոտ» ատրակցիոնի շահագործման ընթացքում դեռեւս անհայտ հանգամանքներում պտտվող նստարաններից մեկը պոկվել եւ մոտ 6 մետր շպրտվել է։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։
Ատրակցիոնի նստարանի շպրտվելու հետեւանքով այնտեղ գտնվող քաղաքացին մարմնական վնասվածքներ է ստացել, եւ շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վիրավորին առաջինը օգնության են հասել ատրակցիոնի աշխատակիցները։
Այս պահին տարածքը սահմանազատել են։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը ՌԴ քաղաքացի՝ 29-ամյա Աբաբի Յակովն է, որը հիվանդանոց է տեղափոխվել «կատատրավմա, գանգուղեղային վնասվածք, շոկային վիճակ» ախտորոշմամբ։