|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ էլեկտրաէներգիայի սուբսիդավորման հետ կապված հարցերին: Նա հիշեցրեց, որ ազգաբնակչության և ՓՄՁ-ների համար հոսանքի սակագնի թանկացված մասը` 7 դրամը, սուբսիդավորվելու է կառավարությունը:
Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ մի շարք լրատվամիջոցներ գրում են, թե կառավարությունը սուբսիդավորելու համար փող չունի: «Կառավարությունը փող ունի և վճարելու է»,- ասաց նա:
Yerkir.am-ի այն հարցին, թե ի՞նչ խառնաշփոթ է առաջացել սուբսիդավորման գործընթացում, քանի որ հաշիվները հստակ չեն, վարչապետը պատասխանեց. «Ոչ մի խառնաշփոթ չկա, դուք եք հորինում»:
Դիտարկմանը, որ, զանգելով թե\' էներգետիկայի նախարարություն, թե\' ՀԷՑ, այդպես էլ հստակ չի դառնում` որքան է սուբսիդիայի չափը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Եղե՞լ է դեպք, որ մենք մի բան պայմանավորվենք ու մեր ասածը չանենք»: