|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր լրագրողները ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ ֆինանսական աղբյուրներից են վճարելու ՀԷՑ-ին պարտքերի դիմաց: Երվանդ Զախարյանն այսպես պատասխանեց. «Այսօր կամ ամենաուշը վաղը պարզ կդառնա, թե որտեղից են այդ գումարները վճարվելու»:
Հարցին, թե ո՞ր աուդիտորական կազմակերպությունն է աուդիտ անցկացնելու ՀԷՑ-ում, նախարարը ևս անորոշ պատասխան տվեց` ասելով, որ դեռ հայտնի չէ, թե որ աուդիտորական ընկերությունն է ՀԷՑ-ում աուդիտ իրականացնելու, և առայժմ այդ ուղղությամբ քննարկումներ են ընթանում: