|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայրենի իշխանությունները հստակեցրել են գազի սակագնի բարձրացումը մեղմելու համար կառավարության խոստացած 30 տոկոս սուբսիդավորելու մեխանիզմը: «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ ՌԴ իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՌԴ-ն ամեն տարի սուբսիդավորման համար անհրաժեշտ 30 տոկոսի չափով դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին, որն իշխանությունները կրկին սուբսիդիայի անվան տակ կվերադարձնեն իրենց:
Ի դեպ, ռուսական կողմից դրամաշնորհի մասին իր ելույթներում ու հարցազրույցներում ակնարկել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այս լուրը նախօրեին թերթը փորձել է ճշտել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից, սակայն վերջինս ասել է, թե այժմ բանակցություններ են ընթանում, որոնք կավարտվեն ամսվա վերջին, և այդ ժամանակ էլ հայտնի կդառնան սուբսիդավորման մանրամասները:
«Ժողովուրդ»-ը նշում է, որ այդ դրամաշնորհը մեկ նրբություն ունի. ցանկացած Պահի, երբ Հայաստանն իրեն «խելոք չպահի», ՌԴ-ն կարող է այն պարզապես դադարեցնել: