|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում 21 երեխա է թունավորվել` 2-15 տարեկան: Դեպքի հետ կապված` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Քննությամբ պարզվել է, որ 2015թ. սեպտեմբերի 9-ին Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղի միջնակարգ դպրոցի ճաշացանկում եղել է բրնձով ապուր, իսկ 2015թ. սեպտեմբերի 10-ին` հնդկաձավարով փլավ:
Yerkir.am-ի հետ զրույցում Գյումրու հակատուբերկուլոզային հիվանդանոցի հերթապահ բժիշկներից Սարգիս Սարաֆյանը տեղեկացրեց, որ այս պահին 4 հիվանդ է պառկած հիվանդանոցում: «Երեխաների վիճակը բավարարին մոտ է: Նոր հիվանդներ չենք ունեցել»,- ասաց նա: