|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մայիսի 3-ին Երեւանում ծնված հնգյակ երեխաներից եւս մեկը այսօր՝ մայիսի 7-ի առավոտյան մահացել է: Մահացել է ամենափոքր քաշով՝ 600 գրամ ծնված աղջիկը, որը գտնվում էր «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց համալիրի տնօրեն Բագրատ Բավեյանը:
Տղայի վիճակը, որը նույնպես «Մուրացան» համալիրի վերակենդանացման բաժամունքում է, շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գտնվող աղջիկը կայուն ծանր վիճակում է: Մյուս աղջիկը, որը գտնվում է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում, թոքերի արհեստական օդափոխությունից անցել է CPAP-ի, բայց նրա վիճակում նույնպես դրական դինամիկա չկա:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին «Էրեբունի» ԲԿ-ում մահացել էր հնգյակից եւս մեկ աղջիկ: Մնացին երեքը՝ երկու աղջիկ եւ տղա։