|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել կառավարության շենքի հետնամասում հրազենային վիրավորում ստանալու դեպքի կապակցությամբ:
Քննչական կոմիտեից yerkir.am-ին հայտնեցին, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):
Այսօր առավոտյան yerkir.am-ը հայտնել էր, որ կառավարության շենքի անվտանգության աշխատակից Լյուդվիգ Հովհաննիսյանը ինքնասպանության փորձ է կատարել: Նա այժմ գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, վիճակը ծանր է: