|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երեկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» ծրագրի ընթացքում ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Արծվիկ Մինասյանի` անշարժ գույք ունենալ-չունենալու մասին հարց է հնչեցրել:
«Արծվիկ Մինասյանը եղել է ԱԺ միակ պատգամավորը, որը Երևանում վարձով է ապրել և Ազգային ժողովից փող ստացել: Նա հիմա տուն ունի՞, թե՞ ոչ» հարցին ի պատասխան` Մինասյանն ասել է. «Ես հիմա տուն ունեմ, և այդ տան համար այն ժամանակ ես բաժանորդագրվել եմ «Երիտասարդ ընտանիքներին` բնակարան» ծրագրով` որպես համալսարանական դասախոս: Իհարկե, մինչև հիմա հիփոթեքային վարկ ենք վճարում, բայց կյանքն է այդպիսին»:
Հաղորդավար Արթուր Մկրտչյանի հումորային դիտարկմանը, թե դղյակներ դեռ չի՞ հասցրել կառուցել, Մինասյանը կատակով պատասխանել է. «Ուր էր` այդպիսի բան լիներ, մենք էլ նվիրեինք Հայաստանի Հանրապետությանը»: