|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Շանթ 2015» զորավարժությունների շրջանակներում այսօր առավոտյան իրականացվել է ՀՀ պետական պատկերասրահի և Մատենադարանի աշխատակազմի մարտական տարհանման գործողություն: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Զորավարժությունների շրջանակում ՀՀ կապի և տեղեկատվական համակարգի որոշ գործառույթներ տրվել են ՀՀ ՊՆ-ին:
Այսօր նաև «Էրեբունի» ԲԿ-ում տեղադրվել է 100, իսկ Արտաշատի հիվանդանոցում 50 լրացուցիչ մահճակալ` վիրավորներին մահճակալներով ապահովելու համար:
Զորավարժություններրի շրջանակներում Ավան վարչական շրջանում պարեկային ժամ է հայտարարվելու: Ժամը 18:00-ին Հանրապետության հրապարակում ավտոբուսներ են տեղակայվելու` բնակիչներին տարհանելու համար:
Հիշեցնենք, որ «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները մեկնարկել են սեպտոմբերի 3-ին: