կարևոր
7456 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-17 18:28
Քաղաքական

Այդպես մտածեցինք, դրա համար ցեղասպանություն տեղի ունեցավ, հիմա էլ հերթական ցեղասպանության վտանգն է, որը բերվելու է այս իշխանությունների ձեռքով․ Արմեն Ռուստամյան

Մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ եթե այս վիճակը շարունակվի, ապա մենք կորցնում ենք մեր հիմնական ուժի աղբյուրը։ Մենք մեր անվտանգային երաշխիքները սպառում ենք։ Այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Իհարկե կարելի է որոշ հարցեր դնել ռազմավարական ընկերոջ առաջ։ Վերջերս Ռուսաստանում էինք և այդ մասին նույնպես խոսեցինք, որ այո Լաչինի միջանցքի փակ մնալը բոլորովին չի նպաստում հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը։ Հայաստանում առաջանում է հակառուսական տրամադրություն։ Եթե դու խոսում ես ընդունելով, որ ունենք ռազմավարական գործընկերության հեռանկար, որ դժվար պահերին իրար կողք լինենք և սա կատարում ես հավատով, դա այլ խոսակցությունն է, բայց երբ դու ջրբաժան ես առաջացնում քո և ռազմավարական քո գործընկերոջ հետ, այլևս նման խոսակցություններ տանելը դառնում է անիմաստ։ Մի կողմից ասում ես, որ Ռուսաստանի գոյությունը այստեղ մեզ համար սպառնալիք է, մյուս կողմից ասում ես արցախահայության անվտանգության ապահովման միակ երաշխիքը ռուսներն են։ Սա մարդկանց ինչ վերլուծելու հնարավորություն է տալիս։ Հայաստանի անվտանգությունը քո համար կարևոր է և այդ անվտանգության համար սպառնալիք է  Ռուսաստանը, բայց այնտեղ ուրիշ հայություն է ապրում, մեր հետ կապ չունի և այնտեղ ոչ թե սպառնալիք է, այլ ուղղակի անվտանգության երաշխավորն է։ Ոնց կարելի է դրանք իրար հետ համատեղել։ Այս խզումը, որ գոյություն ունի մեր մեջ, մեր պատկերացումների մեջ, սա հայեցակարգ չունենալու հարց է։ Տեղից տեղ թռնելու, տարբեր ճակատներում խաղալու, ամեն մեկին ասելու այն, ինչ հաճելի է իրենց լսել, այս քաղաքականության արդյունքում ենք մենք հայտնվել այստեղ։ Քաղաքականությունը շատ նուրբ արվեստ է, չի կարելի նման խաղեր տալ աշխարհի հետ, այդ ամեն ինչի դառը հարվածները հետո մենք ենք ստանալու և հիմա այդ ընթացքի մեջ ենք»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ իրենք հրապարակային դաշտում տեղեկանում են այնքանով, որքանով կանգնում են փաստերի առաջ․

«Սա է այս իշխանությունների վարած քաղաքականության դրսևորումը։ Ունենք շատ դեպքեր, տարբեր պայմաններում պայմանավորված, բայց մենք դրան մասին տեղեկանում ենք, երբ արդեն կատարվում են փաստերը և այն հարցին, թե ինչու այսպես եղավ, պարզվում է դրա ետևում ընգած են այսպիսի ոչ հրապարակային խոսակցություններ, որը ինքը համարում է, որ ոչ բոլորը պետք  է հրապարակենք, իրենց դրվագներով, բայց այնպիսի բաները, որոնք վերաբերվում են մեր անվտանգությանը, Հայաստանի և Արցախի կենսական շահերին, դրանց համար նրանք չունեն որևէ լիազորություն, որ գնան, բանակցեն, թաքցնեն բանակցությունների քողի տակ, բայց դրանց մասին իմանանք, երբ պարզ է դառնում, որ հերթական կենսական զիջումը պետք է կատարենք։ Սա ոչ սահմանադրությամբ է իրենց տված, ոչ էլ՝ օրենսդրորեն։ Ինչ գնահատական տաս մեր արտաքին քաղաքակնությանը, երբ որևէ հստակեցում չի նշմարվում։ Մենք այսօր կատարում ենք իրավիճակային քայլեր։ Մի բան ակնհայտ է այս դեբատներից կարելի է եզրակացնել, որ իրենց մտացածին, իրենց գիտակցված, թե՝ անգիտությամբ հնարավոր է տեղափոխեն Ռուսաստան և Արևմուտք բախումը մեր տարածքը։ Սա կլինի մեր կործանումը, բայց այս ամենում հենց սա է նշմավրում։ Ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, նա գրեթե ավիրված վիճակում է  հայտնվել, մենք ինչ չափերի մեջ ենք, ու եթե այդ չափերի մեջ տեղափոխվի բախումը, ինչ հետևանքներ այն կունենա։ Գնում ենք դեպի դա։ Ինչ քայլ կատարում են, մեկին բերում են դեպի մյուսը։ Եվրամիության ներկայությունը այստեղ չկարողացան ճիշտ ներկայացնել ու դարձավ, որ գալիս են փոխարինելու ռուսներին այստեղ, սա բերեց խանդի տեսարաններ և լուրջ կասկածանքների, թե ինչի համար է նրանց ներկայությունը այստեղ։ Փոխանակ ապացուցեն, որ այո կան բացեր և դրանք պետք է լրացնել, եթե դա չենք կարողանում անել այս կամ այն կողմի միջոցով, ապա մենք անենք դա մեկ այլ կողմի միջոցով, ոորվհետև դա բխում է մեր անվտանգության շահերից։ Բայց երբ դու ձևակերպում ես այնպես, որ քո անվտանգության երաշխավորը դառնում է Ադրբեջանը կամ Թուրքիան, այստեղ ավարտվում են խոսակցությունները, դա  բառերով չեն ասում։ Մենք հասկանում ենք, թե դա ինչ  է նշանակում, այդպես մտածեցինք, դրա համար ցեղասպանություն տեղի ունեցավ, հիմա էլ հերթական ցեղասպանության վտանգն է, որը բերվելու է այս իշխանությունների ձեռքով»,- ասաց նա։