|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քիչ առաջ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել այն մասին, որ դերասան Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով:
Այս մասին Yerkir.am-ին ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Նա հայտնեց, որ Վարդան Պետրոսյանը Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից այսօր տեղափոխվել է ժամանակավոր կացարան, իսկ վաղը ՔԿՎ հանձնաժողովը կորոշի` ինչ պայմաններում է կրելու բաց ռեժիմով պատիժը: