Փոխարժեքներ
14 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.57 |
EUR | ⚊ | € 443.25 |
RUB | ⚊ | ₽ 4.7324 |
GBP | ⚊ | £ 510.46 |
GEL | ⚊ | ₾ 141.2 |
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերի 21-ից կսկսի իր պատիժը կրել Փարիզի Սանտե բանտում։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «RTL» ռադիոկայանը:
2007 թվականի Սարկոզիի նախընտրական արշավի լիբիական ֆինանսավորման գործի շրջանակներում Փարիզի դատարանը սեպտեմբերի 25-ին նրան դատապարտել է 5 տարվա ազատազրկման։
«Նա կազատազրկվի հոկտեմբերի 21-ից, պատիժը կկրի Փարիզի Սանտե բանտում, որն ունի խոցելի բանտարկյալների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան մասնաշենք», - հայտնել են ռադիոկայանի աղբյուրները։
Նշվում է, որ Սարկոզիի՝ բանտում հայտնվելուց հետո փաստաբանները կկարողանան նրան ազատ արձակելու միջնորդություն ներկայացնել Վերաքննիչ դատարան: Միջնորդության քննարկմանը հատկացվում է առավելագույնը երկու ամիս։ Այսպիսով, ըստ RTL-ի, միջնորդության բավարարման դեպքում Սարկոզին կարող է դուրս գալ բանտից կաթոլիկական Սուրբ ծնունդից առաջ:
Սարկոզիի գործի հետաքննությունը սկսվել է 2012 թվականին «Mediapart» պարբերականի կողմից փաստաթղթերի հրապարակումից հետո, որոնցում խոսվում էր Լիբիայի իշխանությունների կողմից նրա 2007 թվականի նախագահական ընտրարշավի կարիքների համար 50 մլն եվրո փոխանցելու մասին:
2016-ին ֆրանս-լիբանանյան գործարար Զիյադ Տակիեդինը պատմել էր, որ 2006 թվականի վերջին-2007 թվականի սկզբին Լիբիայից Ֆրանսիայի ՆԳՆ, որն այդ ժամանակ ղեկավարում էր Սարկոզին, հինգ միլիոն եվրո արժողությամբ կանխիկ գումարով ճամպրուկներ է տարել: Նրա խոսքով՝ երկու անգամ ինքը գումարը փոխանցել է Սարկոզիի աշխատակազմի ղեկավար Կլոդ Գեանին, իսկ մեկ անգամ՝ անձամբ նախագահի թեկնածուին:
2018 թվականին Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի, ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման և լիբիական պետական միջոցների վատնումը թաքցնելու համար: 2020 թվականի նոյեմբերին Տակիեդինը հրաժարվել էր Սարկոզիի հասցեին իր մեղադրանքներից։