|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը կոչ է արել օգնել Եվրոպա ժամանող ներգաղթյալներին. հայտնում է ТАСС-ը: Այդ մասին նա ասել է Agence France-Presse-ին տված հարցազրույցում:
«Ես իսկապես տառապում եմ, երբ տեսնում եմ երեխաների հետ թափառող մարդկանց ամբոխները: Բարեբախտաբար, անձամբ նման ճակատագիր չեմ ունեցել, սակայն վստահ եմ, որ դրա միջով անցել են իմ գաղթած ծնողները»,- ասել է Հայոց ցեղասպանության հետևանքով հայրենիքը լքած Ազնավուրը:
Ազնավուրը հիշեցրել է նախկինում իր իսկ կողմից հնչեցրած գաղափարը: Նա առաջարկում է ներգաղթյալներին տեղավորել Ֆրանսիայի հեռավոր գյուղեր և քաղաքներ, որոնք տեղաբնակները գրեթե ամբողջությամբ լքել են: