Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Մոսկվայում ներգաղթյալներին ռուսաց լեզու և ռուսական մշակույթի հիմքեր կսովորեցնեն հենց աշխատանքային վայրերում: Այդ մասին Известия-ի հետ զրույցում ասել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության մայրաքաղաքային վարչության ազգային համայնքների հետ աշխատանքի գծով բաժնի ղեկավար Տատյանա Դմիտրիևան:
«Ներկայումս անցկացվում է մոնիթորինգ՝ պարզելու համար, թե որտեղ նման անհրաժեշտություն կա: Դա կարող են լինել արդյունաբերական և շինարարական օբյեկտներ և այլն»,- պատմել է Դմիտրիևան:
Նա նշել է նաև, որ համապատասխան մասնագետներին վարձատրելու խնդիրը պետք է իրենց վրա վերցնեն գործատուները, որոնք հետաքրքրված են այն բանում, որ իրենց աշխատողները վարժ ռուսերենի տիրապետեն: