|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ նախագահի թեկնածու հանրապետական Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր գլխավոր առավելությունը հաղթանակի պարագայում կլինի անօրինական ներգաղթյալների արտաքսումը, ովքեր ԱՄՆ տարածքում հանցագործություններ են կատարել: Որոշ տվյալներով` նման մի քանի հազար ներգաղթյալ է բնակվում երկրի տարածքում:
Այովայում ունեցած ելույթի ժամանկ Թրամփը ներկայացրել է` ինչպես է պայքարելու անօրինական միգրացիայի դեմ, ասել է, որ պետք է ամբողջությամբ վերահսկվի օտարերկրացիների մուտքն ու ելքը երկիր, ինչն էլ թույլ կտա արագ հայտնաբերել նրանց, ում մուտքի արտոնագրի ժամկետը սպառվել է:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատ է կառուցելու Մեքսիկայի հետ սահմանին` այդ երկրի անօրինական ներգաղթյալների ճամփան փակելու համար: Այս հայտարարությունը բողոքի ակցիաների պատճառ էր դարձել: