|
Փոխարժեքներ
07 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Արդեն տեղեկացրել ենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները և մի շարք այլ ակտիվիստներ այժմ Բաղրամյան պողոտայում են և, քաղաքացիական անհնազանդություն դրսևորելով, բողոքում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
Ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը հայտարարեց, որ փորձելու է անընդհատ փակել Բաղրամյան պողոտան, հատկապես` նախագահականին հարող տարածքը: Իր այս արարքը նա բացատրում է նրանով, որ պատրաստ է տանջել ոստիկաններին և ցույց տալ դրանով իր անհնազանդությունը:
Նշենք, որ ակտիվիստները պարբերաբար բախվում են ոստիկանների հետ: Նրանք անընդհատ փորձում են փակել Բաղրամյան պողոտան, բայց ոստիկաններին դեռ հաջողվում է բաց պահել այն: