Փոխարժեքներ
29 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի մշակույթի նախարարությանը։
Ադրբեջանական լրատվամիջողների հաղորդմամ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի մշակույթի նախարարությունից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշման պատճառ են հանդիսացել «Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգի մարզում ռուս իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար կատարված նպատակային սպանություններն ու բռնի գործողությունները՝ հիմնվելով նրանց ազգային պատկանելության վրա, և այն փաստը, որ նման դեպքերը վերջերս դարձել են համակարգված, Ռուսաստանի հետ պետական և մասնավոր ձեռնարկությունների միջոցով Ադրբեջանում նախատեսված մշակութային միջոցառումները, այդ թվում՝ համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները և այլն, չեղարկվում են։
Այդ միջոցառումների համար տոմսեր գնած քաղաքացիները կարող են դիմել գումարի վերադարձման համար համապատասխան մանրածախ առևտրի կետերում և առցանց հարթակներում»։