|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Էդոյանին ՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ: «Դուք ժամանակակից հայ պոեզիայի ինքնատիպ դեմքերից եք, միաժամանակ Ձեր նշանակալի ավանդն եք ներդրել մեր թարգմանական գրականության և գրականագիտության զարգացման գործում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք, ստեղծագործական նոր ձեռքբերումներ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում: