|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հրաժարական է տվել եւ հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: Այդ հայտարարությունը նա արել է նախարարների եւ իշխող «Սիրիզա» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ: Ավելի վաղ հունական լրատվամիջոցները գրում էին, որ Ցիպրասը հրաժարական կտա եւ կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նույն տվյալներով ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 20-ին:
Նշենք, որ Հունաստանի խորհրդարանի պատգամավորները բուռն քննարկումներից հետո հավանության արժանացրին ԵՄ օժանդակության երրորդ փաթեթը, որի արժեքը 86 մլրդ եվրո է: Իսկ Ցիպրասի կուսակցությունը հայտնվեց պառակտման շեմին: Շուրջ 40 պատգամավոր դեմ հանդես եկան այդ փաթեթին, որ ենթադրում է տնտեսական կոշտ քաղաքականություն: Որոշումը կայացվեց ընդդիմության աջակցությամբ:
Այսօր արդեն Հունաստանը միջազգային վարկատուներից ստացել է առաջին վարկը` 13 մլրդ եվրոյի չափով, որով մարել է Եվրոպական կենտրոնական բանկի պարտքը: