|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Օգոստոսի 14-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը «գլխի վնասվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 66-ամյա կնոջ, որը հիվանդանոցում հայտնել է, որ չի հիշում, թե ինչ է պատահել:
Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.30-ին, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դրոյի փողոցի թիվ 22 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել տարեց կնոջը` պատճառելով նշված վնասվածքները: Վարորդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն: