|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Վաղինակ Շուշանյանը դուրս է եկել «Ոչ թալանին» նախաձեռնությունից:
Նախաձեռնության մեկ այլ անդամ Արտուշ Չիբուխչյանից փորձեցինք ճշտել` ինչ խնդիրներ են եղել նախաձեռնության ներսում, և ինչն է եղել պատճառը, որ Վաղինակը դուրս է եկել նախաձեռնությունից:
«Վաղինակն աշխատանքի է ընդունվել, անձնական խնդիրներ ունի և չի հասցնում համատեղել: Մենք էլ համատեղ որոշում կայացրեցինք, որ Վաղինակը դուրս գա նախաձեռնությունից»,- նշեց «Ոչ թալանին»-ի անդամը:
Դիտարկմանը, թե միգուցե ինչ-որ սպառնալիքնե՞ր են եղել կամ էլ նախաձեռնության ներսում է որոշում կայացվել հեռացնել Վաղինակին «Ոչ թալանին»-ից, Արտուշ Չիբուխչյանը պատասխանեց.
«Սենց ասեմ` ոչ հանել ենք, ոչ ինքն է թողել, դուրս եկել»: