|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի Շանլըուրֆա (Եդեսիա) նահանգի Հառան շրջանում ապամոնտաժել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձանը:
Ըստ Haberler-ի՝ հուշարձանը, որի հորինվածքով` Էրդողանը ձեռքի շարժումով կանգնեցնում է տանկը, նվիրված էր 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին:
Ի դեպ, արձանը նախկինում մի քանի անգամ փոփոխման էր ենթարկվել, քանի որ Էրդողանին նմանեցնում էին Սիրիայի նախկին նախագահ Հաֆեզ ալ Ասադին:
Արձանն ապամոնտաժելուց հետո այդ վայրում տեղադրվել է գրություն՝ «Հուլիսի 15-ը չենք մոռացել, չենք մոռանա»:
Ուշագրավ է, որ հեռացվել է միայն Էրդողանը, իսկ տանկը մնացել է նույն տեղում: