|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր տեղի ունեցավ «Բանանց»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի մամուլի ասուլիսը: Նա խոսեց գալիք մրցաշրջանում թիմի ծրագրերի և նոր համալրումների մասին:
«Մեր գլխավոր նպատակը ամուր կոլեկտիվ ստեղծելն ու մրցանակային տեղ զբաղեցնելն է: Շատ կարևոր է երիտասարդների հետ ճիշտ աշխատանք տանելը: Այժմ թիմը 70-80 %-ով է պատրաստ առաջնությանը: Նորեկ լեգեոներները համապատասխանում են մեր պահանջներին»,- ասաց մարզիչը:
Առաջին տուրում «Բանանց»-ը մրցելու է «Միկա»-ի հետ: Այս կապակցությամբ Ոսկանյանը նշեց. «Այն «Միկա»-ն, որը ես ճանաչել եմ, գրեթե ամբողջությամբ փոխվել է: «Միկա»-ն իմ առաջին ակումբն է եղել` որպես մարզիչ: Թիմի հետ շատ դժվարություններ ենք անցել, բայց ամեն դեպքում պատրաստվում ենք` որպես առաջնության մեկնարկային խաղի: Շնորհակալություն եմ հայտնում «Բանանց»-ի ղեկավարությանը ինձ շատ լավ ընդունելու և ամեն պարագայում աջակցելու համար»: