|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հանդիպում է ունեցել 2015-2016 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված եւ գովասանագրերի արժանացած` ԼՂՀ մասնակիցների եւ նրանց ուսուցիչների հետ: Նախագահն արժեքավոր նվերներ է հանձնել աշակերտներին եւ դրամական պարգեւներ ուսուցիչներին:
Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ կրթության ոլորտի զարգացումը ժամանակի պահանջներին համապատասխան եւ այստեղ առկա խնդիրների լուծումը միշտ եղել է ու կլինի մեր իշխանությունների ուշադրության կենտրոնում՝ հավելելով, որ կրթված ու հայրենասեր սերունդը պետության հուսալի ապագայի երաշխիքներից է: