|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել գերմանական ակումբի պաշտոնական կայքին:
«Ես Դորտմունդի «Բորուսիա»-ի մի մասնիկն եմ և ուրախ եմ դրա համար: Ցանկանում եմ առավելագույնն անել թիմի համար: Փորձում եմ ցուցադրել այն խաղը, որը բոլորը սպասում են ինձանից: Այս տարին փոքր-ինչ հաջող ստացվեց ինձ համար, շատ ուրախ եմ: Այս պահին ամեն ինչ լավ է, սակայն չեմ բավարարվելու և շարունակելու եմ աշխատել, որպեսզի ավելի օգտակար լինեմ թիմին:
Ունենք նոր մարզիչ և նոր խաղային փիլիսոփայություն: Մեր նպատակն է պայքարել առաջնությունում լավագույն եռյակում տեղ գտնելու համար, որպեսզի հնարավորություն ստանանք մասնակցելու Չեմպիոնների լիգային»,- ասել է Մխիթարյանը: