|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հուլիսի 8-ին, ժամը 06.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 75ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱՒԿ ՓՋ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահատված հանգամանքներում բախվել են «Վոլկսվագեն» մակնիշի (վարորդ` Ա. Փ., ծնվ. 1980թ.) 34CT031 պ/հ և «Օպել» մակնիշի (վարորդ` Գ. Մ., ծնվ. 1978թ.) 27OS736 պ/հ ավտոմեքենաները, այնուհետև վերջինս բախվել է էլ.սյանը. Գ.Մ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով փակվել է ավտոմեքենայի գազի փականը և անջատվել մարտկոցը: