|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ոստիկանությունը պատրաստվում է ազատել Բաղրամյան պողոտան: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը զրուցեց փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հետ: Վերջինս հորդորում էր Փաշինյանին, որ իր հեղինակությունն օգտագործի և համոզի ցուցարարներին` չհակառակվել ոստիկանության պահանջներին: Սակայն Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը կազմակերպիչ չէ և չի կարող խառնվել գործողությունների բովանդակային մասին, միայն խնդրում է, որ ոստիկանությունը ուժ չկիրառի: Հունան Պողոսյանը պատասխանեց, որ ուժ չի կիրառվելու, պարզապես ցուցարարներին հեռացնելու են պողոտայի երթևեկելի մասից:
Վալերի Օսիպյանն էլ խնդրեց լրագրողներին` հեռանալ պողոտայի երթևեկելի հատվածից: Այս պահին ոստիկանական ուժերն առաջ են շարժվում` ազատելու պողոտան: