|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Վալերի Պրեմյակովը ներկայումս գտնվում է զորամասում, ցուցմունք է տվել և խոստովանել կատարածը: Այս մասին այսօր Գյումրիում մի քանի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։
Ըստ նրա` Վ.Պերմյակովը հայտնաբերման պահին եղել է քաղաքացիական հագուստով: Նրա նախնական հայտարարության համաձայն` ինքը սահմանն անցնելու ցանկություն չի ունեցել, ընդամենը ճանապարհին թաքնվել է։ Փոխոստիկանապետը նաև հայտնեց, որ, նախնական տեղեկությունների համաձայն, Պերմյակովը գործել է միայնակ։
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին ռուս զինծառայողը ինքնաձիգով եւ երկու փամփշտակալով՝ լիցքավորված մարտական փամփուշտներով, լքել է իր մարտական դիրքը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է նրա կոշիկն ու նրա անուն-ազգանունով գրություն։