|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Yerkir.am-ի տեղեկություններով` փաստաբան Հայկ Ալումյանին քիչ առաջ վերջապես թույլատրել են տեսակցել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ձերբակալված Արա Բուդաղյանին: Նշենք, որ վերջինիս ձերբակալելուց հետո նախ տարել էին ԱԱԾ, ապա տեղափոխել Էրեբունու ձերբակալվածների պահման վայր:
Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել և հայտնել, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը և Արա Էմիլի Բուդաղյանը: