|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր Բաղրամյան պողոտայում ցուցարարներին մոտեցավ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա նշեց, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը հայտարարել է, որ տեղափոխվում է Ազատության հրապարակ ,և որ մինչ այդ դա կազմակերպված շարժում էր, սակայն դրանից հետո Բաղրամյան պողոտայում մնացել են այլ ուժերի կողմից ուղղորդվող մարդիկ:
Հարցին, թե որտեղի՞ց գիտեն, թե այլ ուժերի կողմից են ուղղորդվում,Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Կարծում եք` ոստիկանությունը չգիտի՞, ոստիկանությունն ամեն ինչ գիտի»:
Նա ցուցարարներին ասաց, որ չեն կարող բարձրախոսներ տեղադրել: