|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել ՀՅԴ-ական մի շարք ակտիվիստների: Այս պահին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի դիմաց հավաքվել են տասնյակ ակտիվիստներ, ովքեր պահանջում են ազատ արձակել իրենց` բերման ենթարկված ընկերներին: Ոստիկաններն այստեղ ևս պատ են կազմել ու ցուցարարներին թույլ չեն տալիս մոտենալ շենքին:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, դիմելով ցուցարաններին, ասաց. «Ձեզ հազար անգամ զգուշացրեցինք, բայց դուք ձվեր նետեցիք, հետո` զինվեցիք լոլիկներով»:
Նշենք, որ այս պահին Կենտրոնականի բաժնում գտնվող ցուցարարները, նախնական տվյալներով, 7-ն են: